Այսօր Ֆլորիանը բոլորիս տարավ լանչի Քղեից դուրս։ Էմանուելը, ես ու Մաթյոն լողացանք Դղոմ (Drôme) գետում: Դղոմը քնքշորեն առաջարկում էր լրիվ անվճար տանել մեզ Քղե, բայց մենք երեքով վերադարձանք այնտեղ ոտքով՝ գետափնյա արահետով։
[Read More]Տագնապի ազդանշան
Այսօր տագնապի ազդանշան միացավ Քղեում, բայց ֆրանսիացի գործընկերներս, կարծես, այն չէին լսում։ Իմ հարցին, թե ինչ է նշանակում շչակը, Մաթյոն պատասխանեց, որ դա ամենամսյա ստուգում է, որն ամբողջ երկրով մեկ իրականացվում է ամեն ամսվա առաջին օրը։ Մաթյոն համաձայնեց իմ այն դիտարկման հետ, որ այդպիսի հստակ գրաֆիկը լավ հնարավորություն է ընձեռում Ֆրանսիայի վրա ամսի մեկին հարձակվելու համար, սակայն ավելացրեց, որ առաջին ազդանշանից հետո երկրորդի միանալն արդեն չի արհամարվի։
Պատերազմից հետո Հայաստանում նախապես հայտարարված և ո՛չ մի ուսումնական տագնապ չեմ կարողանում մտաբերել։ Այսպիսով կյանքումս առաջին անգամ տագնապի ազդանշան լսեցի Ֆրանսիայում։
Քղեի զնդան
Այսօր հեքըթոնին մեկ օրով միացավ Սթեֆանը։ Մաթյոն, ընդհակառակը, մեկ օրով լքեց մեզ։ Ես էլ որոշեցի այցելել Քղեի տեսարժան վայր միջնադարյան զնդան֊աշտարակը։
[Read More]Հեքըթոնի մեկնարկ
Առավոտյան Էմանուելի հետ գնացինք նախաճաշի համար գնումներ անելու։ Պարզվեց, որ Քարֆուրը մեր տնից ոտքով հինգ րոպե քայլելու հեռավորության վրա էր։
Ըստ էության, հեքըթոնը մեկնարկել էր դեռևս երեկվանից։ Առաջին հայացքից, առկա էին դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները։
[Read More]Լիոն֊Քղե
Էմանուելի հետ պայմանավորվել էինք հանդիպել Լիոնի կայարանում առավոտյան 11֊ն անց 22 րոպե։ Առավոտվա մի քանի ազատ ժամը ես օգտագործեցի Լիոնի աջափնյակ այցելելու համար։
[Read More]