Երբեմն ես մեծագույն հաճույք եմ ստանում ոչ վերբալ հաղորդակցության (հայացք, դիմախաղ, ժեստիկուլյացիա) յուրօրինակ դրսևորումներից։ Մի քանի անգամ այդ թեմայի շուրջ զրուցելիս՝ հասկացել եմ, որ ինձ հայտնի լեզուներում բացակայում է այն բառը, որն իր մեջ կընդգրկեր ինձ այդքան հուզող ոչ վերբալ արտահայտչամիջոցների ողջ տեսականին։ Այս գրառումը կատարելիս էլ այդ բառի պակասը զգում եմ։ Նոր բառ հորինելու մի քանի անհաջող փորձից հետո որոշեցի ժամանակավորապես բավարարվել գոյություն ունեցող բառին այդ իմաստը վերագրելով։ Քանի որ բոլոր այդ արտահայտչամիջոցներն ի վերջո դիտարկելի շարժման վրա են հիմնված ու քանի որ իմ ուշադրությունը դրանք առավելապես գրավում են կանանց կատարմամբ, կանգ առա «կինետիկա» բառի վրա։
[Read More]
13-ամյա Ալեքսը Գարգառից
Ալեքսի մասին Հետքի հոդվածի վերնագիրը տեսնելով, իսկ այնուհետև դրա կարճ տեքստը կարդալուց հետո երկմտեցի՝ տեսանյութը դիտեմ, թե՞ ոչ։ Ախր շա՜տ էր դեղին մամուլի հոտ գալիս տեքստում տեղ գտած ձևակերպումներից։ Սակայն ուշադրություն դարձնելով հեղինակների ցանկին՝ հասկացա, որ նրանք Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ կամ շրջանավարտներ են, նյութի թերությունները վերագրեցի նրանց անփորձությանը ու տեսանյութն այնուամենայնիվ դիտեցի, ինչի համար չեմ ափսոսում։
Tunnel boring is far from being boring
8-ամյա շախմատիստուհի Սոֆիա
Եվս մեկ տեսանյութ՝
12-ամյա քիմիկոս Ալեքը
Որքա՜ն կիրթ, խելացի ու նպատակասլաց երեխա է Ալեքը։ Հիվանդներին նորաստեղծ դեղեր անվճար բաժանող գիտնականի մասին նրա դատողությունները ամենևին չեն հակասում իմ այդ գնահատականին, քանի որ մարդկային քաղաքակրթության օրենքները շատ ավելի բարդ են, քան ֆիզիկայի կամ քիմիայի հիմքերը, և մատղաշ տարիքում պարզապես անհնար է հասկանալ, թե ինչու է աշխարհը ոչ այնքան լավը, որքան մենք կուզենայինք այն տեսնել։
Միայն թե չպարզվի, որ այդ հոլովակն ընդամենը ինչ֊ինչ նպատակներ հետապնդող քարոզչական հնարք է, ու Ալեքի տաղանդը սոսկ դերասանության բնագավառից է։
[Read More]