Դիտարժան կինետիկա կառավարության նիստում

Երբեմն ես մեծագույն հաճույք եմ ստանում ոչ վերբալ հաղորդակցության (հայացք, դիմախաղ, ժեստիկուլյացիա) յուրօրինակ դրսևորումներից։ Մի քանի անգամ այդ թեմայի շուրջ զրուցելիս՝ հասկացել եմ, որ ինձ հայտնի լեզուներում բացակայում է այն բառը, որն իր մեջ կընդգրկեր ինձ այդքան հուզող ոչ վերբալ արտահայտչամիջոցների ողջ տեսականին։ Այս գրառումը կատարելիս էլ այդ բառի պակասը զգում եմ։ Նոր բառ հորինելու մի քանի անհաջող փորձից հետո որոշեցի ժամանակավորապես բավարարվել գոյություն ունեցող բառին այդ իմաստը վերագրելով։ Քանի որ բոլոր այդ արտահայտչամիջոցներն ի վերջո դիտարկելի շարժման վրա են հիմնված ու քանի որ իմ ուշադրությունը դրանք առավելապես գրավում են կանանց կատարմամբ, կանգ առա «կինետիկա» բառի վրա։ [Read More]

David Jangminlien

I met David Jangminlien in Budapest yesterday, on April 23. I was done with my walk in the center of the city and was about to return to the airport. I was planning my route in the offline maps app on my smartphone when a guy approached me and asked for help. He had no access to internet and was looking for a way back to his hostel. Since the place was on my route to the airport, I walked the guy to a crossing he was familiar with. [Read More]

64 տարի առաջ այս օրը․․․

64 տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ֊ի Արտաշատի շրջանի Յամանջալու գյուղում Սրապիոն Ավետիսյանի ընտանիքում տղա զավակ ծնվեց։

Այլ վայրերում էլ Արտավազ Հովհաննիսյանն ու Կառլեն ու Սարգիս Կարապետյանները նույնպես որդիների հայրեր դարձան այդ նույն օրը։

Բոլոր այդ նորածինների անունը, բնականաբար, դրեցին Գագարինի պատվին։

[Read More]

13-ամյա Ալեքսը Գարգառից

Ալեքսի մասին Հետքի հոդվածի վերնագիրը տեսնելով, իսկ այնուհետև դրա կարճ տեքստը կարդալուց հետո երկմտեցի՝ տեսանյութը դիտեմ, թե՞ ոչ։ Ախր շա՜տ էր դեղին մամուլի հոտ գալիս տեքստում տեղ գտած ձևակերպումներից։ Սակայն ուշադրություն դարձնելով հեղինակների ցանկին՝ հասկացա, որ նրանք Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ կամ շրջանավարտներ են, նյութի թերությունները վերագրեցի նրանց անփորձությանը ու տեսանյութն այնուամենայնիվ դիտեցի, ինչի համար չեմ ափսոսում։

Երէբառեր

Ուրբաթ օրը հրավիրված էի ընկերոջս կազմակերպության ամանորյա միջոցառմանը։ Այնտեղ մեր սեղանին նստած աղջիկներից մեկը հարցրեց, թե ինչ բառեր գիտենք, որոնց մեջ երրորդ տառը «է» է (կարծես՝ խաչբառ լուծելու համար էր դա պետք):

[Read More]

Մեղվապահ Մարիաննա

Քաղաքից գյուղ՝ մեղուների հետևից․ Մի կնոջ պատմություն

Երիտասարդ մեղվապահ աղջիկը՝ մեղուների հետաքրքիր աշխարհը բացահայտելու ճանապարհին