Որքա՜ն կիրթ, խելացի ու նպատակասլաց երեխա է Ալեքը։ Հիվանդներին նորաստեղծ դեղեր անվճար բաժանող գիտնականի մասին նրա դատողությունները ամենևին չեն հակասում իմ այդ գնահատականին, քանի որ մարդկային քաղաքակրթության օրենքները շատ ավելի բարդ են, քան ֆիզիկայի կամ քիմիայի հիմքերը, և մատղաշ տարիքում պարզապես անհնար է հասկանալ, թե ինչու է աշխարհը ոչ այնքան լավը, որքան մենք կուզենայինք այն տեսնել։

Միայն թե չպարզվի, որ այդ հոլովակն ընդամենը ինչ֊ինչ նպատակներ հետապնդող քարոզչական հնարք է, ու Ալեքի տաղանդը սոսկ դերասանության բնագավառից է։


Այս առիթով հիշեցի նաև փոքրիկ Միքայելին, ում հետ հարցազրույցը դիտել էի ավելի քան մեկ տարի առաջ, և որն ինձ մոտ մի փոքր հակասական զգացմունքներ էր առաջացրել։