Այսօր տագնապի ազդանշան միացավ Քղեում, բայց ֆրանսիացի գործընկերներս, կարծես, այն չէին լսում։ Իմ հարցին, թե ինչ է նշանակում շչակը, Մաթյոն պատասխանեց, որ դա ամենամսյա ստուգում է, որն ամբողջ երկրով մեկ իրականացվում է ամեն ամսվա առաջին օրը։ Մաթյոն համաձայնեց իմ այն դիտարկման հետ, որ այդպիսի հստակ գրաֆիկը լավ հնարավորություն է ընձեռում Ֆրանսիայի վրա ամսի մեկին հարձակվելու համար, սակայն ավելացրեց, որ առաջին ազդանշանից հետո երկրորդի միանալն արդեն չի արհամարվի։
Պատերազմից հետո Հայաստանում նախապես հայտարարված և ո՛չ մի ուսումնական տագնապ չեմ կարողանում մտաբերել։ Այսպիսով կյանքումս առաջին անգամ տագնապի ազդանշան լսեցի Ֆրանսիայում։