Այսօր հեքըթոնին մեկ օրով միացավ Սթեֆանը։ Մաթյոն, ընդհակառակը, մեկ օրով լքեց մեզ։ Ես էլ որոշեցի այցելել Քղեի տեսարժան վայր միջնադարյան զնդան֊աշտարակը։

Էմանուելին զգուշացրեցի ու գնացի։

Զնդանի ճանապարհը

Զնդանի ճանապարհը

Զնդանի ճանապարհը

Մուտքի տոմսն արժեր 8.5 եվրո։ Առաջարկված աուդիոգիդից ուզում էի հրաժարվել, բայց, բարեբախտաբար, չհրաժարվեցի։

Զնդանի մուտք

Աուդիոգիդը ավտոմատ միանում էր համապատասխան վայրերում ու զնդանի պետերից մեկի անունից ներկայացնում դրվագներ զնդանի պատմությունից։

Առաջին խուց

Երկրորդ խուց

Երրորդ խուց

Զնդանում

Զնդանի աստիճանավանդակ

Զինանշաններ

Քղեն՝ զնդանի պատուհանից

Զնդանի սկզբնական տանիքը

Քղեն՝ զնդանի պատուհանից

Զնդանի տանիքում

Ճայը՝ զնդանի պատին

Տեսարան աշտարակի կտուրից

Տեսարան աշտարակի գագաթից

Աշտարակի գագաթից բացվող տեսարանն ինձ մոտ ցանկություն առաջացրեց գտնել մեր տունը։ Ես դրա վրա ահագին ժամանակ ծախսեցի։ Ամենասկզբից փողոցների օգնությամբ մոտավորապես լոկալիզացրեցի տան վայրը, բայց վստահորեն չէի կարողանում շինությունը մատնանշել։ Ի վերջո, ստուգելով տանից արված աշտարակի լուսանկարները՝ հաստատեցի մի երկու ծառի ինքնությունն ու նրանց տակի տունը նույնացրեցի որոնելի օբյեկտի հետ․ ստորև լուսանկարի ներքևի կեսում երևում են մեր տան կղմինդրն ու խոհանոցը, իսկ կենտրոնում՝ բակում տեղադրված մեծ հովանոցի մի անկյունն է։

Մեր տունը

Պարուրաձև սանդուղք

Փորագրած փայտյա դռներ

Ճաշասենյակ

Զնդանը ներքևից

Զնդանում անցկացրեցի երկու ժամից ավել, մի կես ժամ էլ շրջեցի նրա հարակից տարածքում։ Երբ տուն վերադարձա, խոհանոցում հանդիպեցի ինձ սպասող Սթեֆանին ու Բորիսին։ Մնացածը գնացել էին պարային միջոցառում դիտելու։ Էմանուելն ինձ դրա մասին ցերեկը զգուշացրել էր, բայց զնդանում այն մտքիցս դուրս էր թռել։

Ընթրելու գնացինք Սթեֆանի ու Բորիսի հետ։ Սթեֆանը պատմեց իր ճամփորդություններից որոշների մասին։ Նա եղել է իննսուն յոթ երկրներում, այդ թվում Հայաստանում։

Ի միջի այլոց, Բորիսը Քղեի աշտարակի պատից պարանով իջել է (այդ հնարավորությունը հասանելի է միայն հուլիսի ու օգոստոսի շաբաթ օրերին):

Երեկոյան ներկաներին բաշխեցի Հայաստանից բերված հուշանվերները։ Ֆլորիանն ու Մաթյոն իրենց հուշանվերները ստացան հաջորդ օրը։