Այս բանաստեղծությունը գրվել է մոտ տասը տարի առաջ։

Հավերժահարսին

Ամբոխում հանդիպեցի քեզ
Եվ սարսափեցի հանկարծ
Նրանից, որ սոսկ տեսիլք ես
Ու կփարատվես անդարձ։

Շուրթերիդ արդյոք ժպի՞տ էր,
Թե՞ չքնաղ մի այգաբաց,
Որ շողաց մի պահ, և միթե՞
Այն հանգչեց անվերադարձ։

Բայց կրկին անգամ տեսա քեզ,
Եվ տանջեց ինձ լոկ մի հարց․
Դու՞ էլ հողեղեն էակ ես,
Թե՞ երկնի հավերժահարս։

Շուրթերիդ ուրվագծում ես
Պատասխան գտա շատ պարզ․
Հողեղեն ես, երբ տրտում ես,
Երբ ժպտում՝ հավերժահարս։