Այսօր ինքս ինձ հետ պայմանագիր կնքեցի «Ռեբելեոն» ՍՊԸ տնօրեն նշանակվելու մասին։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N 1

տնօրենի հետ

ք. Երևան
«6» հունվար 2022թ

«Ռեբելեոն» ՍՊԸ` ի դեմս միակ հիմնադիր Լևոն Մանուկյանի, որը գործում է իր իսկ կողմից կայացված՝ ինքն իրեն կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին որոշման հիման վրա (այսուհետ Գործատուն), մի կողմից, և նույն քաղաքացի Լևոն Մանուկյանը (այսուհետ Աշխատող), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

  1. Աշխատողն ընդունվում է աշխատանքի «Ռեբելեոն» ՍՊԸ որպես տնօրեն:

  2. Աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը՝ 2022/01/07։

  3. Պայմանագրի գործողության ժամկետը` անորոշ:

  4. Սույն պայմանագիրը հանդիսանում է աշխատանքային պայմանագիր:

  5. Աշխատողի գործառույթներն են.

    5.1 ՀՀ օրենսդրությանը համապատասխան ղեկավարել կազմակերպության արտադրատնտեսական և ֆինանսատնտեսական գործունեությունը` կրելով լիարժեք պատասխանատվություն կայացրած որոշումների և դրանց հետևանքների, կազմակերպության գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման, ինչպես նաև իր գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների համար,

    5.2 իրականացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման կազմակերպումը,

    5.3 ապահովել կազմակերպության բոլոր պարտավորությունների կատարումը պետական և համայնքային բյուջեների, պետական արտաբյուջետային սոցիալական հիմնադրամների, մատակարարների, պատվիրատուների և վարկատուների` ներառյալ բանկերի նկատմամբ, ինչպես նաև տնտեսական և աշխատանքային պայմանագրերի և բիզնես պլանների կատարումը,

    5.4 ապահովել կազմակերպության գործունեության և նրա տնտեսական կապերի օրինականության պահպանումը, շուկայական պայմաններում ֆինանսական կառավարման և գործառնությունների կարգապահության ամրապնդումը, սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորումը,

    5.5 պաշտպանել կազմակերպության գույքային շահերը դատարաններում, պետական իշխանության այլ մարմիններում,

    5.6 ընդունել կազմակերպության բնականոն գործունեությունը ապահովող ՀՀ օրենսդրությանը չհակասող ներքին և անհատական իրավական ակտեր:

  6. Աշխատողն իրավունք ունի.

    6.1 ներկայացնել կազմակերպության շահերը ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների հետ փոխհարաբերություններում,

    6.2 գործել կազմակերպության անունից առանց լիազորագրի,

    6.3 բացել հաշվարկային և այլ հաշիվներ բանկային կազմակերպություններում,

    6.4 տնօրինել կազմակերպության միջոցներն ու գույքը` համապատասխան նորմատիվ ակտերի պահանջների պահպանմամբ և կազմակերպության կանոնադրությանը համապատասխան,

    6.5 ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում որոշել գաղտնի տեղեկատվություն պարունակող տվյալների պաշտպանության ծավալը և կարգը,

  7. Աշխատողը, ՀՀ օրենսդրությանը համաձայն, պատասխանատվություն է կրում.

    7.1 իր պաշտոնական պարտականությունների չկատարման (ոչ պատշաճ կատարման) համար,

    7.2 աշխատանքային գործունեության իրականացման ընթացքում իրավախախտումներ թույլ տալու համար,

    7.3 իր ընդունած այն որոշումների հետևանքների համար, որոնք ՀՀ օրենսդրության, կազմակերպության կանոնադրության, այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան դուրս են իր իրավասության շրջանակներից:

  8. Գործատուն պատասխանատվություն է կրում ՀՀ աշխատանքային օրենսդրության և սույն պայմանագրի դրույթները խախտելու համար` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

  9. Գործատուն պարտավոր է ստեղծել աշխատանքի անվտանգ և արդյունավետ պայմաններ, աշխատանքի վայրը կահավորել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանության կանոններին համապատասխան, աշխատավարձը վճարել սույն պայմանագրով նախատեսված ժամկետներում և չափով:

  10. Գործատուն սույն պայմանագրով հավաստում է, որ Աշխատողի աշխատանքի պայմանները բնութագրվում են որպես անվտանգ:

  11. Աշխատաժամանակի տևողությունը` շաբաթական 0x0A (տասը) ժամ:

  12. Աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է 0x8000 (երեսուն երկու հազար յոթ հարյուր վաթսունութ) դրամ, որը հաշվարկվում է յուրաքանչյուր ամիս և վճարվում է Աշխատողին մինչև հաջորդ ամսվա 0x0F-ը:

  13. Աշխատողի համար սահմանվում է ամենամյա արձակուրդ 0x14 աշխատանքային օր:

  14. Սույն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծարվել.

    ա) կողմերի համաձայնությամբ,

    բ) Աշխատողի նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով,

    գ) Գործատուի նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով,

Պայմանագրի լուծման կամ դադարեցման հետ կապված վեճերը կվկայեն Լևոն Մանուկյանի հոգեկան առողջության խանգարման մասին:

ԳՈՐԾԱՏՈՒ` «Ռեբելեոն» ՍՊԸ
Հասցե` ##########################################
ՀՎՀՀ` 00248346
Տնօրեն` Լևոն Մանուկյան

ԱՇԽԱՏՈՂ` Լևոն Մանուկյան
Հասցե` ##########################################
Անձնագիր` #########
ՀԾՀ` ##########