Երեկ հիմնադրվեց “Ռեբելեոն” Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը։
Այդ նպատակով նախ գնացել էի ՀայՓոստի բաժանմունք։ Սակայն պարզվեց, որ առաջարկվող ծառայությունը կայանում է բաժանմունքում հիմնադրման փաստաթղթեր կազմելու ու դրանք գլխամասային գրասենյակ ուղարկելու մեջ, որտեղ էլ փաստացի կկատարվի ՍՊԸ֊ի գրանցումը։ Ավելի արագ արդյունքի հասնելու համար որոշեցի անձամբ գնալ Արդարադատության Նախարարության Հանրային ծառայություններ միասնական գրասենյակ։ Սակայն ճանապարհին մտքովս անցավ, որ, միգուցե, ՍՊԸ֊ն կարելի է առցանց գրանցել։ Էլեկտրոնային Ռեգիստրը այդպիսի հնարավորություն տրամադրում էր, և ես նրանից հաջողությամբ օգտվեցի։ Այսուհետ ես “Ռեբելեոն” ՍՊԸ֊ի հիմնադիր տնօրենն եմ (իսկ, ավելի ճիշտ, դեռևս միայն հիմնադիրն եմ, որը կայացրել է որոշում ինքն իրեն տնօրեն նշանակել․ լիարժեք տնօրեն կդառնամ, երբ որպես հիմնադիր ինքս ինձ հետ ՍՊԸ֊ի անունից աշխատանքային պայմանագիր կկնքեմ)։