Այսօր վերջապես պատասխան եկավ մեկ ամիս առաջ ուղարկված իմ էլ․ նամակին։ Պատասխանն ուղարկված է “Department Department <department-dat@mail.ru>” հասցեից, կրում է «Գրություն» վերնագիրը և իրենից ներկայացնում է թղթային բնօրինակի սքան։ Իմ բարձրացրած հարցը ստացել է Ե֊10783 համարը։ Պատասխանի տեքստն է՝

Ձեր կողմից ուղարկված էլեկտրոնային նամակն ընդունվել է ի գիտություն։ Միաժամանակ տեղեկացվում է, որ Ձեր կողմից բարձրացված խնդիրները կարժանանան պատշաճ ուշադրության և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

«Hetq Online»֊ը իմ նամակին (որն, ի դեպ, ուղարկել էի կեսգիշերից տասը րոպե առաջ) արձագանքել էր կես ժամվա ընթացում։

Բարեև Ձեզ,
այս թեման վաղուց կա, մեր հարցումներին հենց նման մեյլերից են պատասխաններ գալիս: Տարիներ առաջ մի անգամ գրել ենք, հիմա էլ փորձենք , տեսնենք կփոխվի մի բան:
Շնորհակալություն:
Էդիկ

On Mon, Nov 29, 2021 at 11:51 PM Leon Manukyan wrote:

Բարև Ձեզ,

Տասն օր առաջ ՀՀ չորս պետական մարմնի տեղեկացրել եմ (ըստ իս) ազգային անվտանգության հետ կապ ունեցող մի երևույթի մասին, սակայն իմ նամակը մնացել է անպատասխան։ Միգուցե, այս նյութը Ձեզ հետաքրքրի, իսկ Հետքի հրապարակմանը պաշտոնյաներն ավելի լուրջ վերաբերվեն։

Հարգանքով,
Լևոն Մանուկյան

Հետքն այդ թեմայով դեռևս նոր հոդված չի հրապարակել, բայց հույս ունեմ, որ նախապատրաստական աշխատանքներ արդեն նախաձեռնվել են։ Միգուցե Դատական դեպարտամենտը նրանց կողմից այդ թեմայով հարցում է ստացել, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել իմ բարձրացրած խնդիրները պատշաճ ուշադրության արժանացնելու համար։