Ամերիաբանկի ԻնտերնետԲանկ վեբ֊հավելվածում գործարքների մեծ մասի համար պետք է լրացվի «Նպատակ» դաշտը։ Ի տարբերություն այլ բանկերի` այդ դաշտը միշտ դատարկ է, նույնիսկ այն դեպքերում (օրինակ՝ սեփական հաշիվների միջև փոխանցումներ կատարելիս կամ ավանդ ձևակերպելիս), երբ կարելի էր այն ավտոմատ լրացնել ստանդարտ տեքստով։ Նման դեպքերում ես անհեթեթ բաներ եմ գրում։ Ստորև բերված են իմ հռչակված «նպատակները»․
- Դոնալդ բադիկի հարգանքի տուրք
- Մենք քիչ ենք, սակայն մեզ “հայ” են ասում
- Ֆրիդրիխ Շիլլեր - Շիլլեր Ֆրիդրիխ
- Կարմիր գլխարկ
- Պայքար պրիմիտիվ գողության դեմ
- Երևանի ժամանակն է 15֊ն անց 19 րոպե
- Իրազեկ գյուղացիների պարագիծ
- Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
- Ի կատարում այսօրվա հորոսկոպի խորհրդի
- Ինչու՞ ապշած ես, լճա՛կ
- Ալաշկե՜րտ, հու՛պ տուր
- «Օգնիր բանկիդ» ծրագրի մեկնարկ
- Մշակված է Հայկական Ծրագրերի կողմից
- Երկրորդ կարգի էֆեկտ
- Հիշել և ստորագրել
- Ռիսկերի կառավարում
- Էներգիայի պահպանման օրենքի խմբագրում
- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին համահունչ քայլ
- Արգենտինա֊Ճամայկա՝ 5։0
- Եռասապատ ուղտեր գիտությանը հայտնի չեն
- Կազիմիրի էֆեկտը կոչված է ի պատիվ Կազիմիրի
- Երանի՜ Ակսել Բակունցի հորական տատուն
- Ո՞վ գնաց տանձի ու վախեցավ գլուխը խանձի։
- Ահավասիկ մի գողտրիկ հեռակառավարման վահանակ
- Համաձայն չեմ պայմաններին
- Դարերի խորքից դեպի տիեզերք
- Մկնդեղով մուկ բուժելը դատապարտված է անհաջողության
- Լինում է, չի լինում, Չիլիում լինոլեում չի լինում
- Կապտականաչ ջրիմուռապաշտների հիշատակի օր
- Երևակայեք, որ դուք առաջին մոհիկանն եք
- 1 օր ուշացում = ֊0.2%
- Ճարս ի՞նչ, համաձայն եմ
- Փա՜ռք Չերնոբիլը Գրենոբլից տարբերողներին
- Ճանաչել զիմաստություն ու զխրատ
- Ծանրաձողի իջեցում